ԱՅՈ ծրագիրն Ամերիաբանկի հետ համատեղ գործող հետվճարի ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ստանալ հետվճար (cashback)1՝ համագործակցող առևտրի և սպասարկման կետերում Ամերիաբանկի քարտերով վճարում իրականացնելիս:
Նշված կետերում Ամերիաբանկի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելով՝ Դուք կարող եք հետ ստանալ Ձեր ծախսած գումարի մինչև 10.5%-ը:
Ծրագրի շրջանակում միավորվել են տարբեր ոլորտների շուրջ 70 առևտրի և սպասարկման կետեր: Ամերիաբանկի քարտապանները նաև հնարավորություն կստանան մասնակցելու բացառապես նրանց համար անցկացվող ակցիաներին և ստանալ արժեքավոր նվերներ:
ԱՅՈ ծրագրով նախատեսված հետվճարը հասանելի է Ամերիաբանկի բոլոր քարտապաններին։ Հետվճարը չի տարածվում Նվեր և Բիզնես քարտերի վրա:
1Հետվճար (cashback) նշանակում է Ձեր կողմից անկանխիկ եղանակով ծախսած գումարների որոշակի տոկոսի հետ վերադարձ Ձեր հաշվին: Հետվճարը ենթակա է հարկման «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն: