«Halomed» աղի քարանձավն առաջարկում է բազմաթիվ հիվանությունների բուժում հալոթերապիայի միջոցով։ Հալոթերապիան-բնական աղի իոնացված աերոզոլային մասնիկներով օդի ներշնչման և արտաշնչման մեթոդ է՝ շնչուղիների, արյան, ներքին օրգանների ֆունկցիոնալ կարգավորման համար: Հարմարավետ կահավորված աղի քարանձավը կլիմատոթերապիայի լավագույն մեթոդներից է՝ ժամանակակից աղտոտված էկոլոգիայի պայմաններում, օրգանիզմի առավել մեղմ ադապտացման, մաքրման և վերականգման համար: Հակաբակտերիալ, հիպոալլերգեն աղի իոնների օգնությամբ հաճելի ռելաքսացիոն և ֆիզիոթերապևտիկ ազդեցությունը անմիջապես քաղաքում, հավասարազոր է ծովային կամ լեռնային հանգստին:
Աղի քարանձավը ցուցված է հետևյալ հիվանդությունների ժամանակ՝
- Շնչառական համակարգի խնդիրներ՝ խրոնիկ բրոնխիտ, ալլերգիկ ռինիտ, պոլինոզ, ասթմա, տրախեոբրոնխիտ
- Իմունիտետի անկում, հաճախակի վիրուսային հիվանդություններ, հազ, հարբուխ, տոնզիլլիտ
- Մաշկային ալլերգիկ ցանավորում՝ նեյրոդերմիտ, էկզեմա, ատոպիկ դերմատիտ, ակնե
- Սիրտ-թոքային անբավարարություն, թթվածնային քաղց, հևոց, շնչարգելություն, ստենոկարդիա, սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիա, հիպոտոնիա ոչ սրացման շրջանում
- Նյարդային համակարգ՝ վեգետո-անոթային դիստոնիա, նևրոզ, նյարդային թեթև ոչ դեղորայքյին հիվանդություններ, սթրեսսային ցածր դիմադրողականություն
- Խրոնիկ հոգնածություն
- Նյութափոխանակության խնդիրներ
- Հոդային, ողնաշարային ցավեր
- Ծխախոտի վնասները
Հասցե`
ք․Երևան, Հրաչյա Քոչար 21, պոլիկլինիկա 11,
Հեռ.` (+374 10) 26 70 60
Աշխատանքային գրաֆիկ`
Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.՝ 9:00 – 20:00