«Այա Մարիա» առողջարանային հանգստի SPA կենտրոնը Ձեր մտքի, հոգու և մարմնի առողջության բնական միջոցներով պահպանման դրախտավայրն է: Թթվածնով հարուստ կանաչապատ այս կենտրոնում իրականացվում են օրգանիզմի մաքրման տարատեսակներ, յոգա, ցիգուն և մի շարք այլ շնչառական, հոգեբանական վարժանքներ, որոնք նպաստում են օրգանիզմի ներդաշնակ աշխատանքին` ապահովելով անձի առողջ և լիարժեք կենսագործունեությունը: Լեռնային դիրքով այս գողտրիկ կենտրոնը Ձեզ կպարուրի սիրով, ջերմությամբ և կմեկուսացնի քաղաքի անվերջ անցուդարձից` բնության վայելքներով, լռությամբ` շռայլելով Ձեզ այնքան անհրաժեշտ հոգևոր սնունդը, մարմնի խնամքը, հոգատարությունն ու հանդարտությունը:
«Այա Մարիա» կենտրոնում Դուք կարող եք վայելել.
- ջերմ մթնոլորտ` սիրալիր աշխատակիցներով և հաճելի երաժշտությամբ
- հարմարավետ սենյակներ` հալվեի հատուկ հանգստացնող, քունը կարգավորող ներքնակներով և հրաշալի տեսարանով
- առողջ սնունդ
Վայելե՛ք հոգու և մարմնի կատարյալ հանգիստը Aya Maria Wellness SPA Resort առողջարանային կենտրոնում, վճարե՛ք Ամերիաբանկի քարտերով և ստացե՛ք հետվճար/cashback:
Հասցե`
Կոտայքի մ., գ.Ձորաղբյուր, Ազատության 77
Հեռ.՝ (+374 95) 95 35 35, (+374 95) 25 55 75, (+374 60) 28 92 56
Աշխատանքային գրաֆիկ`
Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.՝ 10։00 - 22։00