1934թ․ հիմնված Canali իտալական բրենդը մասնագիտացած է լյուքս դասի հագուստի արտադրության մեջ։ Այս հագուստը միանշանակ մարմնավորում է իտալացի տղամարդուն բնորոշ ոճն ու շքեղությունը։ Հագուստի էսթետիկ կատարելությունը, գործվածքների բարձր որակը, դետալների բծախնդիր մշակումը, անընդհատ թարմացվող ուրվագիծը, նորարարությունն ու ստեղծագործական մղումը․ այս ամենը Canali բրենդի ավանդույթների հիմնական բաղադրիչներն են: Ներկայումս ԱՅՈ ծրագրի գործընկեր Կանալի ընկերության ղեկավարության ներքո են գտնվում 7 արտադրական օբյեկտներ Իտալիայում, 1800 աշխատակիցներ աշխարհի 250 խանութներում եւ 1000 վաճառակետերի ավելի քան 100 երկրներում:
Բարձրակարգ հագուստի և պարագաների Canali երևանյան խանութ-սրահում վճարելով Ամերիաբանկի քարտերով, ստացե՛ք հետվճար (cashback): Ուշադրություն․ 2017թ․ սեպտեմբերի 1-ից 60% և ավելի մեծ զեղչերի դեպքում հետվճար չի տրամադրվում։
Հասցե՝
ք.Երևան, Աբովյան 9
Հեռ.` (+374 10) 56 22 30
Աշխատանքային գրաֆիկ՝
Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ․ Կրկ` 11։00 - 20։00