Վալլեքս Գարդեն հյուրանոցի 57 համարներում ստեղծված են բոլոր պայմանները և՛ հանգստի, և՛ աշխատանքի համար։ Ողջ տարածքում գործում է անվճար WiFi ինտերնետ կապ, բոլոր համարներում կա գրասեղան, թեյի և սուրճի պատրաստման պարագաներ, մինիբար` անվճար զովացուցիչ ընպելիքներով, հարմարավետ լոգասենյակ` վարսահարդարիչով և դիմահարդարման հայելիով:
Հյուրանոցում կա նաև
- համաժողովների դահլիճ` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով,
- ռեստորան՝ եվրոպական և հայկական խոհանոցների ճաշացանկով,
- գերժամանակակից բարձրակարգ սարքավորումներով հագեցած մարզասրահ,
- աէրոբիկայի սրահ,
- թենիսի դաշտ,
- ֆիննական շոգեբաղնիք,
- մերսման սրահ,
- ՍՊԱ կենտրոն,
- գեղեցկության սրահ,
- հսկայական փակ լողավազան՝ ջրի մաքրության ապահովման ամենաառաջադեմ համակարգով:
Ստեփանակերտի VALLEX GARDEN HOTEL շքեղ հյուրանոցում վճարե՛ք Ամերիաբանկի քարտերով և ստացեք հետվճար (cashback):
Հասցե՝
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ն.Ստեփանյան 25/2
Հեռ.՝ (+374 47) 97 33 37
Աշխատանքային գրաֆիկ՝
Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ․ Կրկ` շուրջօրյա