Ayo Card
Հարգելի' քարտապան,
 
տրամադրվելիք քեշբեքը կազմում է նշված տոկոսադրույքի 70%-ը (ներառյալ ՀՀ օրենքով սահմանված եկամտային հարկը)։
AYO Card քարտով անկանխիկ վճարում կատարելիս Մեղրատանը Դուք կստանաք նաև 10% քեշբեք
10%

Honey House

"Honey House" մեղրի հատուկ մասնագիտացված խանութում կարելի է գտնել Հայկական լեռնաշխարհի, Արարատյան դաշտավայրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեղրի ավելի քան 20 բարձրորակ տեսակներ:

Մեղրի գույնն ու համը կախված է որոշակի տարածքներում և գոտիներում աճող բուսականությունից։ Օրինակ, մեղրը լինում է դեղնավուն (սպիտակ ակացիայի, լորենու, կորնգանի ծաղիկների) և մուգ դեղնավուն (հնդկացորենի, հավամրգիի ծաղիկների)։ Մեղրի բույրն ու համը պայմանավորված են բույսերի նեկտարով, իսկ Նեկտարատու բույսերի սակավության դեպքում մեղուները մշակում են ցողամեղր (մանանայի մեղր), որը հավաքում են որոշ ծառերի՝ կաղնու, կեչու, բարդու, լորենու տերևներից։

Մեղրի յուրաքաչյուր տեսակ ունի իր անկրկնելի համն ու բուժիչ հատկությունները:
Ի դեպ, "Honey House" խանութում ներկայացված մեղրի ողջ տեսականին արտադրվում է բացառապես Հայաստանի էկոլոգիապես մաքուր շրջանների մեղվանոցներում և նախքան վաճառքի դրվելն անցնում է պարտադիր լաբորատոր ստուգումներ: Խանութ-սրահում կարող եք գտնել Հայաստանի` Լոռիի, Արագածոտնի, Վայոց Ձորի, և այլ մարզերից, ինչպես նաև Արցախից ստացված մեղր: Այստեղ վաճառվում է նաև ծաղկափոշի, ակնամոմ, ամբրոզիա, մեղվամայրակաթով մեղր, որոնք օգտագործվում են բուժիչ և կոսմետոլոգիական նպատակներով: Տեսականին ներառում է ուրցի, համեմի, լորենու, իշառվույտի, ակացիայի, պոլիֆլորային և այլ տեսակների մեղր: Մեղրի բոլոր տեսակներն անցնում են լաբորատոր զննում և ունեն որակի համապատասխան սերտիֆիկատներ:

 Նշենք նաև, որ ԱՅՈ քարտով անկանխիկ վճարում կատարելիս Դուք կստանաք նաև 10% քեշբեք:

Հասցե`

Երևան, Խորենացի 8

Հեռ. (091) 40 11 89

Աշխատանքային գրաֆիկ`

Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.`  11:00-22:00

Կայք՝

www.honeyhouse.am