Ayo Card
Հարգելի՛ քարտապան,

Նշված հետվճարը ենթակա է հարկման «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն: Հետվճարը քարտապանի հաշվեհամարին փոխանցվում է օրենքով սահմանված չափով եկամտային հարկը գանձելուց հետո:

Հետվճարը (cashback) չի տարածվում Նվեր և Բիզնես քարտերի վրա:
AYO Card-ով անկանխիկ վճարում կատարելիս Դուք կստանաք հետվճար (cashback), իսկ ԱՅՈ Գոլդ քարտով վճարելիս՝ հավելյալ 5% զեղչ
3.5%

AWI

2001թ. հիմնադրվեց AWI International ընկերությունը և մուտք գործեց շուկա սեփական արտադրանքով, այսպիսով զարկ տալով հայկական ժամագործությանը: Հիմնադրման պահից ի վեր ընկերության նպատակն է արտադրել բարձր որակի ժամացույցներ, որոնք երկար կծառայեն և հարմար կլինեն ցանկացած տարիքի, ճաշակի և նախասիրությունների անձանց համար: Ընտրանին բազմազան է, ինչն էլ հնարավորություն է տալիս կատարել անհատական ընտրություն: Բոլոր ժամացույցների հետ տրվում է երաշխիք, ինչն ինքնին խոսում է բարձր որակի մասին:

AWI International ժամացույցների տեսականին ընդգրկում է ավելի քան 500 մոդել կանանց և տղամարդկանց համար, որոնք ամեն տարի համալրվում են նոր մոդելներով՝ մշակված շվեցարացի և ֆրանսիացի դիզայներների կողմից: Բոլոր մոդելները պատրաստվում են կայուն, երկարակյաց և բարձրորակ նյութերից՝ չժանգոտող պողպատ, տիտան, կերամիկա, PVD, ոսկեջուր պողպատ:
Ժամացույցների մեխանիզմները շվեցարական և ճապոնական են, ինչպես կվարցային այնպես էլ՝ ատոմատ մեխանիկական: Տեսականին ներառում է նորաձև, դասական, սպորտային խրոնոգրաֆներ և ոճային մոդելներ, որոնք գերազանց համադրված են կաշվե, ռետինե և շղթայակապ գոտիներով:
AWI International-ը ժամացույցներ է արտադրում նաև երեխաների համար, որոնք որակով և դիզայնով չեն զիջում չափահասների համար նախատեսված մոդելներին և ունեն լայն գունային գամմա:
Ամերիաբանկի քարտերով անկանխիկ վճարում կատարելիս Դուք կստանաք հետվճար (cashback), իսկ ԱՅՈ ԳՈԼԴ քարտով վճարելիս՝ հավելյալ 5% զեղչ:

Հասցեներ`

 ք. Երևան, Աբովյան 14/4, հեռ. 010 54 08 82

 ք. Երևան, Դալմա Գարդեն Մոլ, հեռ. 010 70 18 82

Աշխատանքային գրաֆիկ`

Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.` 10:00-19:00

Կայք՝

www.awi.am