Հիմնադրվելով 1988 թվականին, «Արայ» ընկերությունն այսօր, զուտ աշխարհագրորեն, ներկայացված է Հայաստանից բացի նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում և Վրաստանում, իսկ գործընկերային հարաբերությունների առումով` Հարավային Կորեայից մինչեւ Եվրոպա: Միայն Հայաստանում գործում են ընկերության 8 վաճառասրահներ՝ Երեւանում՝ 6, Գյումրիում և Վանաձորում՝ մեկական ժամանակակից վաճառասրահների: Երեւանում գործող վաճառասրահներից մեկը մասնագիտացված է LG ապրանքանիշի ներկայացման եւ վաճառքի բնագավառում:
Ուղղակի չմիջնորդավորված առեւտրային-գործընկերական հարաբերությունների հաստատումն աուդիո-վիդեո եւ կենցաղային տեխնիկայի աշխարհի առաջատար եւ հայտնի ապրանքանիշերի արտադրողների հետ, հնարավորություն է ընձեռում մեր գնորդներին մատուցել ոլորտի ամենաարդիական մոդելների տեսականին հնարավոր ամենամատչելի գներով, բնականաբար՝ գին-որակ համադրության տրամաբանության մեջ: Արայ /ARAY/ ընկերությունը ներկայացնում է LG, Apple, Smeg, Electrolux, Zanussi, AEG, Vestel, Delonghi, Faber, Supra, Hama, Scarlett, Carrera, Babyliss, Cuisinart, Gefest, Polaris, Unold, Graef, Carino ապրանքանիշերի արտադրանքը:
Ամերիաբանկի քարտերով անկանխիկ վճարում կատարելիս ARAY /Արայ/ կենցաղային տեխնիկայի խանութ-սրահում Դուք կստանաք նաև հետվճար (cashback):
Հասցեներ`
ք.Երևան, Ամիրյան 15, հեռ.` (+374 10) 53 42 26
ք.Երևան, Փափազյան 8, Rio Mall, հեռ.` (+374 99) 19 80 60
ք.Վանաձոր, Տիգրան Մեծ 50, հեռ.` (+374 322) 4 28 11
ք.Գյումրի, Ռուսթավելի 63/1, հեռ.` (+374 91) 19 80 90
Աշխատանքային գրաֆիկ`
Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.` 10:00-20:00