Ayo Card
Հարգելի' քարտապան,
 
տրամադրվելիք քեշբեքը կազմում է նշված տոկոսադրույքի 70%-ը (ներառյալ ՀՀ օրենքով սահմանված եկամտային հարկը)։
«ԵՐԵՎԱՆ» ՍՊԱ-ԿԵՆՏՐՈՆ,10% հետվճար ԱՅՈ քարտով յուրաքանչյուր վճարումից:
10%

Yerevan Spa

Վայելե'ք լիակատար հանգստի պահեր՝ օգտվելով “Երևան Սպա” (Yerevan Spa) կենտրոնի բացառիկ ծառայություններից: “Երևան Սպա”-ն տեղակայված է Grand Hotel Yerevan հյուրանոցում: Այստեղ ամեն ինչ արվում է ձեր հոգու և մարմնի կատարյալ հարմարավետությունն ապահովելու համար:

“Երևան Սպա”-ն ջրային թերապիայի և առողջարար կենտրոնների շարքում զբաղեցնում է առաջատար իր դիրքը` տրամադրելով կազդուրիչ ծառայություններ և ընդգծելով Ձեր գեղեցկությունը:

Անկախ նրանից, ունե՞ք դուք նմանատիպ ծառայություններից օգտվելու փորձ, թե՞ ոչ, կարևոր հանգամանք է բարձրորակ ծառայություններ ստանալը:

“Երևան Սպա”-ն ոչ միայն մասնագիտացած է մերսման մեջ, որը ձեզ կպարգևի անմոռանալի պահեր, այլև իրականացնում է մարմնի և դեմքի բուժիչ պրոցեդուրաներ, որոնք կկազդուրեն ձեր մարմինը և հանդարտություն կպարգևեն ձեր մտքին: Շիատցու, Շվեդական և Թայլանդական տարրերի միաձուլումը, Ֆիլիպինյան մերսման էլեմենտները ձեզ կպարգևեն գերագույն հանգստություն:

Դեռևս Գանդին ասում էր, որ մարմինը հոգու արտահայտման միակ միջոցն է: Ամեն այցելությամբ պարգևեք ձեզ և ձեր մարմնին բերկրանքի նոր պահեր. ծովային ցեխով բուժումներ, հակաօքսիդանտ վիտամիններով դեմքի խնամք, մաշկի 24-ժամյա խորը խոնավեցում, իսկ մեր մասնագետների խորհուրդները կառաջնորդեն ձեզ և կօգնեն կատարել ճիշտ ընտրություն:

“Երևան Սպա”-յի առաքելությունը ձեր մասին հոգ տանելն է, իսկ ԱՅՈ քարտով վճարելիս դուք կստանաք նաև 5.9% հետվճար/cashback: Վայելեք յուրահատուկ հանգստի մթնոլորտ, զուգակցված առողջարար պրոցեդուրաների հետ:

Հասցե`

Հայաստան, 0001, Երևան, Աբովյան փող., 14 շենք

Հեռ. (+374 10) 59 16 33

Աշխատանքային գրաֆիկ`

Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.՝ շուրջօրյա

Կայք`

www.hotelyerevan.com