Ayo Card
Հարգելի' քարտապան,
 
տրամադրվելիք քեշբեքը կազմում է նշված տոկոսադրույքի 70%-ը (ներառյալ ՀՀ օրենքով սահմանված եկամտային հարկը)։
Best Western Congress Hotel հյուրանոցում տեղակայված ՄԵԴԻՏԵՐՐԱՆԵՈ պիզզերիայում ԱՅՈ քարտով վճարելիս ստացեք քեշբեք (cashback) վճարման 5% չափով
5%

Mediterraneo pizzeria

Mediterraneo (Միջերկրական ծով) իտալական պիցցերիան գտնվում է Երևանի Կոնգրես հյուրանոցի այն հատվածում, որտեղ տեղակայված է բացօթյա լողավազանը: Միայն այստեղ են մատուցում խորոված բանջարեղենով պիցցա: 

Պիցցերիան իր այցելուներին առաջարկում է 29 տեսակի պիցցա, որոնց խմորը խոհարարները պատրաստում են իտալացի վարպետների բաղադրատոմսով: Հատուկ հայ գուրմանների համար ռեստորանի շեֆ-խոհարարը հնարել է Արագած սպիտակ պիցցան` հայկական ազգային մածունով և կանաչու տարբեր տեսակներով, ինչպես նաև Զարինա պիցցան` մոցառելայով, սաղմոն ձկով և դդմիկով: Այստեղ շատ համեղ են նաև սմբուկով պիցցաները և աղանդերները:

Mediterraneo-ում կարող եք համտեսել Տիրամիսսու պիցցան իտալական փափուկ սերուցքային պանրով և քերած ընկույզով: Բացի այդ այստեղ միշտ կարելի է համտեսել աշխարհում հայտնի իտալական պաղպաղակները, այդ թվում` վանիլային – խնձորի կարկանդակ – պաղպաղակը և պուդինգը: Արժե համտեսել նաև իտալական խիտ սուրճը:

Հասցե՝

Հայաստան, 0010, Երևան, Իտալիայի փող., 1 շենք

Հեռ. (+374 10) 59 11 99

Աշխատանքային գրաֆիկ՝

Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.՝ շուրջօրյա

Կայք՝

www.congresshotelyerevan.com