Ayo Card
Հարգելի' քարտապան,
 
տրամադրվելիք քեշբեքը կազմում է նշված տոկոսադրույքի 70%-ը (ներառյալ ՀՀ օրենքով սահմանված եկամտային հարկը)։
Rossini ռեստորանում ստացեք 10% քեշբեք (cashback) AYO card-ով վճարում կատարելիս
10%

Rossini Restaurant

Ռոսսինի ռեստորանը գտնվում է Royal Tulip Grand Hotel Yerevan 5-աստղանի հյուրանոցում, իսկ նրա գլխավոր խոհարար Անտոնիո Լոստումբոյի (Antonio Lostumbo) վարպետությունը և հեղինակային ճաշատեսակները գնահատվել և սիրվել է շատ ու շատ այցելուների կողմից: Հարկ է նշել նաև, որ նա անձամբ մասնակցում է խոհանոցի համար մթերքի գնումներին: Ֆրանսիական կրուասանները և փոքրիկ անգլիական թխվածքաբլիթները պատրաստվում են հատուկ բաղադրատոմսերով:

Մեծ տեղ է տրվում նաև ծովային ճաշատեսակներին: Իտալացի խոհարարը, ով նախկինում աշխատել է Միլանի բարձրակարգ ռեստորաններում, կազմել է հատուկ ձկնային մենյու: Այստեղ կիրառվում է նաև մսի և մսային ճաշատեսակների մշակման հատուկ տեխնիկա: Ավանդական մակարոնեղենի պատրաստման համար հաճախ օգտագործվող անանասի ընկույզը, և այլ համեմունքների մեծ մասը, ինչպես նաև տարեց և ֆիրմային գինիները հատուկ բերվում են Իտալիայից:

Հասցե`

Հայաստան, 0001, Երևան, Աբովյան փող., 14 շենք

Հեռ. (+374 10) 58 94 00

Աշխատանքային գրաֆիկ`

Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.`  06:30 – 23.00

Կայք՝

www.hotelyerevan.com