«Երիցյան և որդիներ» (Yeritsyan and sons) սուպերմարկետը հիմնադրվել Է 1996 թվականին: Ներկայումս սուպերմարկետն իր հաճախորդներին է առաջարկում բարձրակարգ 24-ժամյա սպասարկում, արագ առաքման ծառայություն, իրական զեղչերի համակարգ և որակյալ ապրանքների ավելի քան 15.000 տեսակ, որոնք ներկայացված են հետևյալ բաժիններում՝
- Տնտեսական ապրանքներ
- Քաղցրավենիք
- Գաստրոնոմ
- Հացաբուլկեղեն և խմորեղեն
- Մառան
- Աղցաններ և մսեղեն
- Ձկնեղեն
- Մրգեր և բանջարեղեն
- Ձկան պահածոներ
- Ոգելից խմիչքներ
- Բնական հյութեր
- Գազավորված ըմպելիքներ և նպարեղեն
«Երիցյան և որդիներ» սուպերմարկետն ունի իր սեփական խոհանոցը, որը հաճախորդներին առաջարկում է տարբեր տեսակի թարմ և համեղ աղցաններ, կիսաֆաբրիկատներ և պատրաստի ուտեստներ: Ընդունվում են նաև ցանկացած տեսակի ուտեստների պատվերներ: Բոլոր ապրանքների որակական հատկանիշները և պիտանելիության ժամկետները գտնվում են խիստ վերահսկողության տակ, ինչն իրականացվում է և՛ պետական մարմինների, և՛ ընկերության ղեկավարության կողմից:
ԱՅՈ քարտով անկանխիկ վճարում կատարելիս Դուք կստանաք նաև հետվճար:*
*Ուշադրություն․ Ամերիաբանկի քարտերով վճարելիս Երիցյան սուպերմարկետի զեղչային/կուտակային քարտերը չեն գործում։
Հասցե`
ք.Երևան, Վ.Փափազյան 21/92
Հեռ.՝ (+374 10) 22 08 68, (+374 96) 22 08 68, (+374 94) 42 08 68
Աշխատանքային գրաֆիկ`
Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.` շուրջօրյա