Ayo Card
Հարգելի' քարտապան,
 
տրամադրվելիք քեշբեքը կազմում է նշված տոկոսադրույքի 70%-ը (ներառյալ ՀՀ օրենքով սահմանված եկամտային հարկը)։
Պեկին ռեստորանների ցանցը գործում է Երևանում 2005 թվականից
10%

Beijing Restaurant

Պեկին ռեստորանների ցանցը Երևանում գործում է 2005 թվականից: Սև ու կարմիր գունային լուծումներով, չինական լամպերով, սննդի համար նախատեսված փայտիկներով, չինական և ճապոնական հիերոգլիֆներով ձևավորված ռեստորանի սրահն ինքնին տրամադրում և նախապատրաստում է արևելյան յուրատեսակ ուտեստների վայելքին: Այստեղ կարելի է համտեսել ինչպես չինական, այնպես էլ ճապոնական և թայլանդական խոհանոցների ճաշատեսակներ:

Չինական խոհանոցի ուտեստները դիետիկ են, հագեցնող, օգտակար ու դյուրամարս: Բանջարեղենի ջերմային մշակումն այստեղ հասցված է նվազագույնի, ինչի շնորհիվ պահպանվում են օգտակար վիտամիններն ու միներալները: Իսկ այդ ամենի համի երաշխավորողը չինացի հմուտ շեֆ-խոհարարն է:

Ռեստորանը մեծ հետաքրքրություն է առաջացնում ինչպես երևանցիների, այնպես էլ արտասահմանցի հյուրերի մոտ: Նրանք, ովքեր ճաշացանկում չեն գտնում իրենց գրավող ուտեստը, կարող են պատվիրել սեփական բաղադրատոմսով չինական, ճապոնական կամ թայլանդական կերակրատեսակ:

Պեկին-ում մեծ է նաև խմիչքի բազմազանությունը` ռոմ, վիսկի, կոնյակ, ռուսական օղի, ճապոնական «սակե», ճապոնական գարեջուր, չինական սալորի գինի և այլն: Ռեստորանում անցկացրած ժամանակն առավել հաճելի է դառնում այստեղ հնչող չինական հանդարտ երաժշտության շնորհիվ: Հավելենք, որ 10% քեշբեքը նույնպես հաճելի հավելում կլինի, եթե վճարումը կատարվի ԱՅՈ քարտով:

Հասցեներ՝

ք. Երևան, Սայաթ-Նովա 33, հեռ. (+374 10) 54 53 42

Աշխատանքային գրաֆիկ՝

Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.՝ 12:00 – 00:00

Կայք՝

www.fb.com/pekin