«Չափավորություն ամեն ինչում». սա MEZZO Classic House Club ակումբի հիմնական հավատամքն է, որը գտնվում է նեղ, սակայն շատ աշխույժ Իսահակյան փողոցի վրա:
MEZZO Classic House Club-ն առաջին հերթին երաժշտական ակումբ է: Դաշնամուրի ստեղների տեսք ունեցող ներքև տանող աստիճաններով իջնելիս Ձեզնից անկախ թերթում եք նոտաների տետրը` մի նոտայից մյուսին անցնելով: Մեղեդին պարուրում է հենց այն պահից, երբ տեղավորվում եք ակումբի «պարտերային գոտու» հարմարավետ բազմոցում:
MEZZO CLUB՝ վայր, որն իր մեջ ներառում է նրբաճաշակ խոհանոց և կոկտեյլների հարուստ տեսականի։ MEZZO CLUB-ում կարող եք ունկնդրել ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա բենդերի կողմից կատարվող բարձրաճաշակ կենդանի երաժշտություն՝ դասական էթնիկ, ջազ, բլյուզ, որն ուղեկցվում է քաղաքի լավագույն ձայնալուսային համակարգերից մեկով։
Հյուրերին առաջարկվում է մշտապես նորացվող ճաշացանկ, որտեղ հիմնական շեշտը դրվում է տեսականու բազմազանության վրա:
Mezzo ակումբում Դուք կհանգստանաք և՛ հոգեպես, և՛ մարմնով, քանզի այստեղ հարմարավետ է, սոլիդ և էլեգանտ, և ինչպես միշտ չափավոր է իր գույներում և երանգներում:
Վճարե՛ք Ամերիաբանկի քարտերով և ստացե՛ք հետվճար (cashback):
Հասցե՝
ք․Երևան, Իսահակյան փող., 28 շենք, 1/1
Հեռ.՝ (+374 10) 52 42 11, (+374 98) 20 62 06
Աշխատանքային գրաֆիկ՝
Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.՝ 10:00 – 00:00