Այսուհետ ամեն երեքշաբթի և հինգշաբթի ժամը 20։00-ին ԱՅՈ քարտի ֆեյսբուքյան էջում կտեղադրվեն ԱՅՈ ինտելեկտուալ ակումբի հարցեր։
2 փուլերի արդյունքում կորոշվի երկու հաղթող։
Հաղթող մասնակիցները կստանան դրամական պարգև՝
- 15.000 դրամ` առաջին տեղի համար,
- 10.000 դրամ` երկրորդ տեղի համար:
I և II տեղերը որոշվելու են առաջինը ճիշտ պատասխանելու և բալային սկզբունքի հիման վրա։
Մասնակցության պայմանները․
- հաղթելու համար անհրաժեշտ է 2 փուլերին էլ մասնակցել։
- անհրաժեշտ է ֆեյսբուքյան մեկնաբանության տեսքով ճիշտ պատասխանել ինտելեկտուալ հարցին,
- ըստ պահանջի ներկայացնել պատասխանի բացատրությունը՝ անձնական նամակով,
- կիսվել հրապարակմամբ (share)։
Այլ պայմաններ․
- խմբագրված պատասխանները չեն ընդունվում,
- մասնակիցը չի կարող մեկ անգամից ավել պատասխանել նույն հարցին,
- հաղթած մասնակիցները այլևս չեն կարող մասնակցել 2 փուլից բաղկացած խաղ-մրցույթներին,
- պատասխանած, բայց չհաղթած մասնակիցները կարող են ամեն երեքշաբթի և հինգշաբթի կրկին մասնակցել խաղ-մրցույթին:
Վերջնական արդյունքները կամփոփվեն յուրաքանչյուր շաբաթ օր:
ԱՅՈ՛ վառ տպավորություններին
*Հաղթող մասնակից կարող է լինել 18-63 տարեկան ֆիզիկական անձ։
** Գումարը փոխանցվում է հաղթողի ԱՅՈ քարտի հաշվեհամարին։