ԱՅՈ քարտով Microring-ում  iKlips DUO սարքը ձեռքբերելիս կստանաք հետվճար (cashback)

Ինֆորմացիա փոխանցելու նոր միջոց

Վերջերս մեր գործընկերների ցանկը համալրեց Microring համակարգիչների տեխնիկական և ծրագրային սպասարկման կենտրոնը, որը համագործակցում է Cisco, Microsoft, HP, INTEL, DELL և բազմաթիվ այլ հանրահայտ ընկերությունների հետ։
Այստեղ դուք կարող եք ձեռք բերել համակարգիչներ, աքսեսուարներ, տպիչներ, մոնիտորներ, պրոյեկտորներ և այլ սարքավորում և ստանալ ամբողջական տեխնիկական կամ ծրագրային աջակցում Ձեր համակարգչի համար։ Բացի այդ, եթե մշտապես խնդրի առաջ եք կանգնում Apple ֆիրմայի սարքերից ինֆորմացիա ուղարկելիս, ապա Microring-ն առաջարկում է հեշտ միջոց iPhone, iPad, iPad Pro, Mac և PC սարքերի ինֆորմացիան պահպանելու և փոխանցելու համար։
Այժմ նկարներ, երաժշտություն, ֆիլմեր և այլ ֆայլեր կարող եք հեշտությամբ փոխանցել կամ պահպանել iKlips DUO սարքի օգնությամբ: ԱՅՈ քարտով iKlips DUO սարքը ձեռքբերելիս կստանաք հետվճար (cashback)։